Մահացել է լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը
87 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենահարուստ ընտանիքներից՝ Ռոտշիլդների ընտանիքից բրիտանացի ֆինանսիստ, գործարար, լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը։ Այս մասին հայտնում են Ռոտշիլդների ընտանեկան՝ Վոդըսդոն կալվածքից։
Լորդ Ռոտշիլդը ֆինանսիտ էր, բրիտանական պեր։ Նա եւ նրա ընտանիքը 66 միլիոն ֆունտ ստեռլինգ են նվիրաբերել արվեստների եւ կրթության համար։ Լորդ Ռոտշիլդը, հիշեցնենք, 2002 թվականին բրիտանական այն ժամանակվա թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից արժանացել էր «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի։
Կարծիքներ