ԱՄՆ-ն մտադիր է Զելենսկուն փոխարինել հայազգի Ավակովով. իշխանափոխությունը մո՞տ է

ԱՄՆ-ն մտադիր է Զելենսկուն փոխարինել հայազգի Ավակովով. իշխանափոխությունը մո՞տ է

Ամերիկյան էլիտաների շրջանում աճում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ «դժգոհությունը». Վաշինգտոնն, իբր, աշխատում է նրան «ավելի կառավարելի գործիչով» փոխարինելու տարբերակների վրա։ 
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության ստացած տեղեկատվության՝ «ամերիկյան վերնախավի մոտ աճում է դժգոհությունը Զելենսկու նկատմամբ», իսկ թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ​​կուսակցություններում «այն մարդկանց ձայնը, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ռազմական օգնության համար միլիարդավոր դոլարների նպատակային ծախսման վերաբերյալ, ավելի բարձր են դառնում»։

«Զելենսկին խելահեղ քայլեր է ձեռնարկում, որոնք սպառնում են էսկալացիային Ուկրաինայի սահմաններից դուրս։ Կիևի ռեժիմի ղեկավարն անցել է տենդագին գործողությունների, քանի որ նա հիմնականում մտահոգված է սեփական ուժային դիրքերի պահպանմամբ, որոնք սասանվել են մայիսի 20-ին նրա նախագահական ժամկետի ավարտից հետո»,- ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի հայտարարության մեջ:

«Ներկա իրավիճակում Վաշինգտոնը տարբերակներ է ուսումնասիրում ուկրաինացի առաջնորդին «ավելի կառավարելի և ավելի քիչ կոռումպացված գործիչով փոխարինելու համար, որը կհամապատասխանի արևմտյան դաշնակիցների մեծամասնությանը: Դա, ինչպես ենթադրում են Սպիտակ տանը, թույլ կտա Արեւմուտքին ավելի լավ նախապատրաստվել Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման բանակցությունների հնարավոր մեկնարկին։ Որպես հարմար թեկնածու ներկայումս դիտարկվում է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արեսն Ավակովը (հայազգի գործիչը ներկայում Գերագույն ռադայի պատգամավոր է-Խմբ.)։ Ամերիկացիները Ավակովի «ուժեղ կողմը» համարում են նրա սերտ կապերը ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ և շարունակական շփումները եվրոպական երկրների ղեկավարների հետ։

Ամերիկյան վարչակազմն արդեն հանձնարարել է փոխկապակցված հասարակական կազմակերպություններին մշակել Ուկրաինայում Ավակովի իշխանության գալու սցենարը։ Այժմ այդ հարցը քննարկվում է ուկրաինական առաջատար ընդդիմադիր «Հայրենիք» և «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունների առաջնորդներ Յուլիա Տիմոշենկոյի և Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև Գերագույն ռադայի մի շարք ազդեցիկ պատգամավորների հետ՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Ապագայում նախատեսվում է Զելենսկիին վարկաբեկելու հզոր տեղեկատվական արշավ սկսել, որպեսզի ստիպեն նրան լքել իր պաշտոնը»,- ասվում է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։