«Ապեր, ոտերդ ջարդելու եմ». Կրքերը քաղաքապետարանում չեն հանդարտվում

Իրավիճակն անկառավարելի է դառնում Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում։
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ ավագանու ՔՊ-ական Լեւոն Լեւոնյանը` իր ամբողջ ելույթը նվիրելով ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանին։
Նա ներկայացրեց Փոստանջյանի քաղաքական ուղին, ապա անդրադարձավ Գյումրու ընտրություններին` ասելով, թե Վարդանիկին են աջակցում։
Լեւոնյանի ելութից հետո Փոստանջյանն ասաց նրան` «ապեր, ոտերդ ջարդելու եմ»։
Նրա այս ռեպլիկը հարուցեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիաթոք ծիծաղը։
Մանրամասն` տեսանյութում
Կարծիքներ