Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարությունն անմիջապես արձագանք գտավ․․․

Ժամեր առաջ էր տրված այս հայտարարությունը․
Կորոնավիրուսի վարակակիրների բուժման կենտրոնում՝ «Նորք» իֆեկցիոն հիվանդանոցում, շատ շտապ անհրաժեշտ է օժանդակ անձնակազմ
Այս մասին հրատապ կարգով հայտնում են համաճարակի բուժման և կանխարգելման գործողությունները համակարգողները
Մասնավորապես անհրաժեշտ է՝
1. Բուժքույր – 10 հոգի
2. Վերակենդանացման բաժանմունքի բուժքույր – 5 հոգի
3. Մայրապետ – 10 հոգի
4. Լվացքատան աշխատակից – 2 հոգի
Նշված աշխատանքներին տիրապետող մասնագետներն անհապաղ արձագանքելու համար կապ հաստատեն Գևորգ Սիմոնյանի հետ
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարությունն անմիջապես արձագանք գտավ․․․
Հենց նոր իմացա, որ համալրվել է արագի մեջ։ Ակամայից հիշեցի Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի րոպեում համալրված մահապարտների ջոկատը։ Մեր ժողովուրդն ընդունակ է հրաշքներ գործելու։ Կարդում եմ հայտարարության տակ իրենց ևս համալրելու գրառումները՝ հպարտանում և ուրախանում, երբ պատասխանում են, որ արդեն համալրված է։
Liana Darbinyan Ես պատրաստ եմ համագործակցել մասնագիտությամբ բժիշկ եմ
․․․
Ինչքա՜ն շատ են կամավորները։
Կարծիքներ