«Արսենալի» դարպասապահը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլլայում»

«Արսենալի» դարպասապահը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլլայում»

«Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը տեղափոխվել է «Ասթոն Վիլլա»։ Քսանութամյա մարզիկը չորս տարվա պայմանագիր է կնքել։

Գործարքի արժեքը կազմում է 16 միլիոն ֆունտ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Բոնուսների հետ միասին, գործարքը կարող է հասնել մինչեւ 20 միլիոն ֆունտ ստեռլինգի։