Քաղաքականություն

Процесс пошел

Процесс пошел

Մենք շաբաթ օրը գրել էինք, որ ՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստում մի շարքային ՔՊ-ականի առաջարկով քննարկվել է վերջին շրջանում իրականացվող հոսանքազրկումների հարցը։ Մասնավորապես խոսակցությունը գնացել է այն տրամաբանության մեջ` ինչո՞ւ պետք է Ռուսաստանի քաղաքացին տնօրինի Հայաստանի Էլցանցերը, հարկավոր է այդ մենաշնորհը վերացնել եւ ՀԷՑ-ը հետ վերցնել «Տաշիր» ընկերությունից՝ Սամվել Կարապետյանից։ Այդ քննարկումից մեկ օր անց ֆեյսբուքյան էջում նմանատիպ բովանդակությամբ գրառում արեց իշխանական արբանյակներից մեկը` Դանիել Իոաննիսյանը, թե «Տաշիր Գրուպի» մենաշնորհը պետք է վերացնել: Մենք կարծիք էինք հայտնել, որ այս գործընթացը կարող է կազմակերպված լինել իշխանությունների կողմից եւ տեղավորվել ռուսական բիզնեսը Հայաստանից հանելու, ըստ այդմ` Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու արեւմտյան ծրագրի շրջանակներում: Քիչ առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչը ամբողջացնում է այս պատկերը:

Ահա այդ հաղորդագրությունը.

«Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում: Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից: Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»։

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image