«Ռեալը» մտադիր է իր մարզիկների աշխատավարձները կրճատել 10 տոկոսով

«Ռեալը» մտադիր է իր մարզիկների աշխատավարձները կրճատել 10 տոկոսով

Մադրիդի «Ռեալը» մտադիր է իր մարզիկների աշխատավարձները կրճատել ոչ ավել, քան 10 տոկոս։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Արքայական ակումբը, ըստ այդմ, չի պատրաստվում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների դրույքաչափերը էականորեն նվազեցնել։

Սա այն դեպքում, երբ կատալոնական «Բարսելոնան» մտադիր է կրճատել իր մարզիկների աշխատավարձները 70 տոկոսով, ինչպես նշված է աշխատանքային պայմանագրում։