Քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը. ՀՅԴ-ն՝ գույքահարկի մասին

Քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը. ՀՅԴ-ն՝ գույքահարկի մասին

Մշտական դարձած նույն արձանագրումն է. խնամքով փաթեթավորված ականջահաճո նպատակադրման ներքո քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2020թ. հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձում են արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով: Հույս ունեն, որ այսպիսով կապահովեն պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար եւ արդյունավետ իրականացումը:

Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով քաղաքացիների ու աշխատող աղքատների հարկային բեռն էապես ավելացնելու հաշվին ակնկալում են համայնքային բյուջեների հարկային մուտքերի ավելացում: Եվ ամենակարեւորը՝ որոշակիորեն «կթոթափեն» համայնքային համաչափ զարգացման իրենց պարտավորություններն ու այս ուղղությամբ՝ պետական բյուջեի ծախսերը:

Անցում են կատարում շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի համատարած եւ պրոգրեսիվ հարկման: Բարձրանալու է գույքահարկով հարկման բազան, էապես բարձրանալու են նաեւ դրույքաչափերը: Շքեղությունը հարկելու անվան տակ վերացվում են գույքահարկի չհարկվող շեմերը եւ այդպիսով նաեւ՝ հարկման սոցիալական այս բաղադրիչը:

Հարկվելու են ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք ներկայումս ունեն գույքահարկով չհարկվելու արտոնություն:

Կանխատեսվում է հարկային բեռի կտրուկ աճ, ներառյալ՝ սոցիալապես անապահով քաղաքացիների համար: Սպասվող սոցիալական նոր դժգոհությունը մեղմելու համար էլ՝ որդեգրել են խնդրահարույց փոփոխությունները փուլային՝ չորս տարում իրականացնելու «անցնցում» տարբերակը։

Ամփոփելով.

1. Գույքահարկի նախատեսվող փոփոխություններն ինքնին խնդրահարույց են սոցիալական արդարության տեսանկյունից: Դրանք ի զորու չեն՝ վերականգնելու եկամտային հարկի համահարթեցման հետեւանքով հարկային համակարգից վերացված սոցիալական հիմնական բաղադրիչը:

2. Այսպիսով անհնար է նաեւ ապահովել եկամուտների արդարացի վերաբաշխման «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հիմնարար սկզբունքը:

3. Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների իրական եկամուտների առաջնահերթ եւ առաջանցիկ աճի ապահովումը պահանջում է ուղղակի հարկերի համար չհարկվող օբյեկտիվ շեմերի նախատեսում, եկամտային հարկի իրական պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում եւ զուգահեռ՝ շքեղությունը հարկելու հասցեական մեխանիզմների ներդրում, այլ ոչ թե՝ մեկը մյուսով փոխարինում:

Մի խոսքով հերթական անգամ ականատես ենք լինում ,չկշռադատված եւ մեր պետությանը եւ ժողովրդին ոչինչ չտվող վտանգավոր նախաձեռնության