Իսրայելում կպատրաստեն ամենաթանկ բժշկական դիմակը, որ բաղկացած կլինի ադամանդից

Իսրայելում կպատրաստեն ամենաթանկ բժշկական դիմակը, որ բաղկացած կլինի ադամանդից

Իսրայելացի ոսկերիչները աշխատում են՝ աշխարհի ամենաթանկ բժշկական դիմակը ստեղծելու համար։ Այն բաղկացած է լինելու սեւ եւ սպիտակ ադամանդներից եւ արժենալու է 1,5 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։ Թանկարժեք քարերը ամրացվելու են 18 կարատանի սպիտակ ոսկու վրա։ Դիմակը բաղկացած է լինելու 3600 ադամանդե քարերից։ Պատվիրատուն ոմն չինացի գործարար է, ով բնակվում է ԱՄՆ-ում, սակայն նրա անունը չի բարձրաձայնվում։ Պատվերը պետք է պատրաստ լինի մինչեւ այս տարվա վերջ։ Դիմակը կշռելու է 270 գրամ, ինչը 100 անգամ ավելին է, քան սովորական բժշկական դիմակի քաշն է։