Դե, դա էլ թող գաղտնի մնա․ տեսանյութ

Դե, դա էլ թող գաղտնի մնա․ տեսանյութ

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ կրթության, գիտության ու մնացյալ այլ հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ընդմիջումը: Մենք գրել էինք, որ ընդմիջմանը նիստին մասնակից ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ու ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն առանձնացան հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կաբինետում: Դուրս գալուց հետո Մ. Հայրապետյանը լրագրողների հարցին, թե ինչու են որոշել նիստը դռնփակ անցկացնել, ասաց. «Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև ձևաչափը հանձնաժողովը որոշեց, որ պիտի դռնփակ լինի: Վերջում հայտարարություն կանենք, բայց մեծ ակնկալիքներ չունենաք»:

Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ իր կաբինետում որոշեցին առանձին քննարկում ունենալ, Հայրապետյանն ասաց. «Դե, դա էլ թող գաղտնի մնա»: Այս պահին դռնփակ նիստը դեռ շարունակվում է:

Մանրամասն՝ տեսանյութում․