Սերգեյ Լազարևն իր աջակցությունն է հայտնել Աշոտ Ղազարյանի թոռնուհուն

Սերգեյ Լազարևն իր աջակցությունն է հայտնել Աշոտ Ղազարյանի թոռնուհուն

Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը կրկին մասնակցում է «Ну-ка, Все вместе» ռուսական նախագծին, բայց այս անգամ՝ հատուկ եթերաշրջանին, որի շրջանակում կատարել է Rihanna-ի «Shine bright like a diamond» երգը, իսկ Սերգեյ Լազարևը հրապարակել է Անահիտ Ադամյանի ելույթից հատված՝ աջակցելով երգչուհուն:

«Դիտիր և լայք դիր, եթե հավանեցիր։ Քո կարծիքը կարևոր է։ Անահիտ Ադամյանը կրկին «Ну-ка, Все вместе» նախագծում և այս անգամ հատուկ եթերաշրջանի բեմում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լազարևը: