ՔՊ-ն իր գրասենյակում սեփական լրատվամիջոցն է հիմնել

 ՔՊ-ն իր գրասենյակում սեփական լրատվամիջոցն է հիմնել

Պատերազմից հետո լրատվադաշտում հերթական կայքը հայտնվեց՝ Civic. am անվամբ, որը հիմնականում իշխանության քարոզչությամբ է զբաղվում ու դրան զուգահեռ քննադատում ընդդիմությանը։ Նման աշխատելաոճից հետո շատերը սկսեցին այս լրատվամիջոցը կապել հենց գործող իշխանությունների հետ։

Մենք քիչ առաջ գտնվում էինք Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքում ու պատահմամբ նկատեցինք, որ վերոնշյալ լրատվամիջոցն իր գործունեությունը ծավալում է անմիջապես հենց ՔՊ գրասենյակի շենքում, ինչը գալիս է փաստելու, որ այո, այս լրատվամիջոցի հետևում ևս ՔՊ-ականներն են կանգնած։ Կայքի խմբագրությունը գտվում է հենց նույն հարկում, որի դահլիճում ՔՊ-ն հավաքվում է։