Երբ խաղն ավարտվում է, բոլոր ֆիգուրները հայտնվում են նույն տուփի մեջ

Երբ խաղն ավարտվում է, բոլոր ֆիգուրները հայտնվում են նույն տուփի մեջ

«Նրանք, ովքեր փորձում են առանձնացնել քաղաքականությունն ու բարոյականությունը, իրականում ո՛չ մեկից են բան հասկանում, ո՛չ մյուսից»

Ջոն Մորլի (1838-1923թթ․), անգլիացի քաղաքական գործիչ

Հայաստանի քաղաքական գործընթացներն արդեն պետք է քննարկել ոչ միայն քաղաքական դիտանկյունից, այլ՝ բարոյահոգեբանական: Երբ «հեղափոխական» դիսկուրսը մուտք է գործում հայհոյանքների, սպառնալիքների տիրույթ, ապա կշռադատված և հիմնավորված խոսքի նշանակությունը կորցնում է ուժը։ Մենք արդեն գործ ունենք մի այնպիսի իրականության հետ, որտեղ անիմաստ է դառնում ապագայի շուրջ տեսակետներ հայտնելը։ Խոսքն ուղղակիորեն կորցնում է իր նշանակությունը և առաջ են գալիս բոլորովին այլ խնդիրներ։

«Խելացի բռնակալների քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի իրենց ամենաթողությանը ամբոխահաճո տեսք տան»։

Թոմաս Մաքոլեյ (1800-1859թթ․), անգլիացի գրող ու պետական գործիչ

Մենք արդեն ստիպված ենք քննարկել էքզիստենցիալ` գոյաբանական հարցեր: Արդյոք այսօրվա հայ հասարակությանը կարելի՞ է համարել մեկ ընդհանրություն, որն ունի հոգևոր ու որպես հետևանք՝ քաղաքական արժեքային միասնություն, թե՞, այնուամենայնիվ, ատելության վիհը մեզ բաժանել է տարբեր անհամատեղելի հատվածների: Արդյոք մեզ արդեն չե՞ն բաժանում «Ճշմարտության» մասին խորապես տարբեր պատկերացումները: Այստեղ խնդիրը «սևերն» ու «սպիտակները» չեն, թալանն ու անարդարությունները չեն, դրանք բնորոշ են եղել կամ բնորոշ են բոլոր հասարակություններին ու բոլոր հասարակություններն այս կամ այն կերպ այդ վիճակները հաղթահարել են։ Խնդիրը կարծես թե ավելի խորն է։ «Հեղափոխությունն» ընդամենը կատալիզատոր էր, որպեսզի տարբեր «ճշմարտություններ» կրողները միմյանց առերեսվեին էքստրեմալ իրավիճակում։

«Քաղաքական գործիչը նա է, ով իր ձայնը շփոթում է ժողովրդի ձայնի հետ»։

Ջոն Հովարդ (1926- 1790թթ․), անգլիացի իրավաբան

Մարդկանց տարբեր խմբեր, որոնք ունեն իրարից տարբերվող «ճշմարտություններ»` տարբեր քաղաքակրթական ենթամշակույթներ, արդյոք կարո՞ղ են միասին ապրել պետական տանիքի տակ, թե՞ արդեն անհամատեղելիությունը մոտեցել է կարմիր գծերին։

Եթե այդ տեսակետից մոտենանք հարցին, ապա հիմնական խնդիրը, որն արժե այսօր քննարկել, քաղաքականության ու բարոյականության համատեղելիության հարցն է։

«Որպեսզի շատ վեր բարձրանալ, պետք է շատ խորը ընկնել»

Ջորջ Գալիֆաքս (1633—1695թթ․), անգլիացի քաղաքական գործիչ և գրող

Անկախությունից ի վեր Հայաստանում քաղաքականությունը և բարոյականությունը տարբեր ճանապարհներով են ընթացել և հազվադեպ են միմյանց հատվել։ Իշխանություն ունենալու համար պայքարը միշտ շահագործել է բարոյականությունը հակառակորդներին սևացնելու, ժողովրդի առջև թշնամու կերպար կերտելու՝ դեմոնացնելու և դրանով հանրությանն օգտագործելու, սեփական նպատակներին հասնելու համար։ Դրա համար ժողովրդի ամբողջական շերտերի վարկաբեկման համար օգտագործվել են «ոչնչացնող» պիտակներ։

1990-ականներից ի վեր, երբ հիմնական քաղաքական պայքարը ընթանում էր ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի միջև, Տեր-Պետրոսյանը, ինքը լինելով սփյուռքահայի որդի, դաշնակցականներին կոչեց «նարինջ ուտողներ» (խոսքը «ախպարներին» էր վերաբերում), ըստ էության փորձեց բոլոր սփյուռքահայերի հանդեպ բացասական կերպար ձևավորել, իսկ հաջորդ փուլում, երբ դաշնակցականները Արցախում որոշիչ դիրքեր զբաղեցրեցին, առաջ քաշեց «հայաստանցի-ղարաբաղցի» դիմակայության մասին թեզը։

Ավելին՝ այստեղ