Զինեդին Զիդանի խոսքերը եղել են «ֆեյք նյուզի» մանիպուլյացիա

Զինեդին Զիդանի խոսքերը եղել են «ֆեյք նյուզի» մանիպուլյացիա

Համաշխարհային խոշորագույն մարզական լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հրապարակեցին լուր այն մասին, որ Զինեդին Զիդանն իբրեւ թե ասել է, թե «Ռեալը» դուրս կթողնի հաստատապես, «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայից։ Զիդանի խոսքերը հրապարակելիս, ոչ մի լրատվամիջոց ուշադրություն չի դարձրել սկզբնաղբյուրի առկայությանը։ Եվ միայն գերմանալեզու սպորտային հանդեսներից մեկի ընթերցողներից մեկն է սկսել հետազոտել այս հայտարարությունը եւ պարզել, որ այն «ֆեյք նյուզ» է եւ պարզապես նման խոսքեր Զիդանը չի ասել։ Այս մասին հայտնում է Eurosport.ru-ը։

Ուշագրավ է այն, որ երբ նա դիմել է այս մասին Goal-ի գերմանական խմբագրությանը, իրեն պարզապես պատասխանել են, որ իրենք հեռացրել են այդ հայտարարության մասին նյութն իրենց ռեսուրսներից եւ աշխատում են, որ դառնան ավելի լավը։