Ֆադեևը կստեղծի Եվրատեսիլի՝ իր «տարբերակը»․ ովքե՞ր են հյուրընկալելու

Ֆադեևը կստեղծի Եվրատեսիլի՝ իր «տարբերակը»․ ովքե՞ր են հյուրընկալելու

Ռուս պրոդյուսեր և կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևն իր Telegram ալիքում հայտարարել է «Եվրասիա» նոր երաժշտական ​​մրցույթի մեկնարկի նախապատրաստության մասին, որը կդառնա Եվրատեսիլի անալոգը։

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ֆադևի խոսքով, ինքը արդեն պայմանավորվածություն ունի Ուզբեկստանում միջազգային փառատոն-մրցույթ ստեղծելու վերաբերյալ։

«Այն կհյուրընկալեն երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ուզբեկստանը և Թուրքիան, Ռուսաստանը կներկայացնի ձեր խոնարհ ծառան, Ուզբեկստանը՝ Յուլդուզ Ուսմանովան, իսկ Թուրքիան՝ այսօր այնտեղ ստեղծագործական մասնագիտության թերևս ամենահայտնի ներկայացուցիչը: Վստահ եմ, նրա անունը շոկ կլինի բոլորի համար»,- գրել է անվանի արտիստը։

Պրոդյուսերի խոսքով՝ փառատոնի հայեցակարգը վաղուց էր մտածված.

«Վիզուալ առումով Եվրասիան ընկալվում է որպես միջազգային երաժշտական ​​օլիմպիադա, մենք փառատոնը կանցկացնենք ամեն տարի օգոստոսին: Երեք երկրներում կենտրոնակայաններն արդեն սկսել են աշխատել մասնակից երկրների հայտերի ընդունումը կազմակերպելու ուղղությամբ»,- պարզաբանել է նա։

Ֆադևը նշել է, որ հայտերը շատ են եղել, և մրցակցությունը հետաքրքրություն է առաջացրել նույնիսկ այն երկրների մոտ, որոնք «անբարյացակամ քաղաքականություն են ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ աննցյալ տարվա փետրվարին EBU-ն դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթին։