Խանձած խոզն ու «տուռնիկը»

Խանձած խոզն ու «տուռնիկը»

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խանձած խոզն ու «տուռնիկը»

2018-ին ընտրվելով վարչապետ, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց արտերկիր այցելությունների մի աննկարագրելի կրուիզ, որով ենթադրվում էր, որ ոչ միայն պետք է խոսի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» /անկախ նրանից, որ իր բոլոր ելույթները հենց այդպես էլ սկսվում էին ու արդեն ծիծաղ առաջացնում բոլորի մոտ/, այլ նաև պետք է նպաստեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և իհարկե՝ տնտեսական նոր ներդրումների խթանմանը: 
Եվ այսպես, 2018-ից սկսած, Փաշինյանը ընդհանուր առմամբ եղել է Ռուսաստանում, Վրաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Տաջիկստանում, Լիբանանում, Ղազախստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում, Լուքսեմբուրգում, Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Ղրղզստանում, Իտալիայում, Թուրքմենստանում, Բելառուսում: 20 երկիր, որոնցից Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Բելգիա, Ղազախստան մի քանի անգամ: Հիշում եք, որ ԱՄՆ այցերից մեկի համար, հայ ազգի «ամենախնայող» վարչապետը պատվիրել էր բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռ, վճարելով 350.000 դոլար, որը նրան ԱՄՆ տարավ հենց Գյումրիի օդանավակայանից: Այսինքն մեր հայկական ԲՈՐՏ համար 1-ը քթին չէր դրել: Մի խոսքով, գնալը լիներ, գալը չլիներ, բայց քանի որ հետ էր եկել, ենթադրվում էր, որ այդ այցելությունների արդյուքնում մեզ սպասում է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒՄ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՅԱԼՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ:
Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

Թվարկած երկրներից ոչ մեկը, ներառյալ Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության երկրները /Կանադայից մինչև Բուրկինա Ֆասո/, որի ղեկավարների հետ «Դվին» հյուրանոցի ռեստորանում պարում ու քեֆ էր անում Փաշինյանը ընտանյոք հանդերձ, ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու մեջ, իսկ հետագայում էլ Արցախի զգալի հատվածը օկուպացնելու համար: Ավելին, ունենալով ռեալ լծակներ Թուրքիային սաստելու, որպես ՆԱՏՈ-ի անդամ երկրներ, նրանք սահմանափակվեցին «ռյադավոյ» հայտարարություններով և տվյալ պահին ոչ մի էական հարց չլուծող որոշումներով /օրինակ՝ մի պահ դադարեցրեցին Բայրաքթարների մասերի վաճառքը/:
Իսկ ինչ վերաբերում է այդ երկրներից ներդրումների տեսքով ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՄԻՆ, դրա մասին նույնիսկ խոսելն անիմաստ է: Հատկապես Վիետնամն ու Սինգապուրը «իրենց կոտորում» էին Հայաստանում ներդրում անելու համար:

Ըստ այդմ՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով Նիկոլը չի կարողացել ստեղծել նոր հնարավորություններ արտաքին աշխարհի հետ, իսկ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մի բան էլ հարաբերությունների մակարդակը իջեցրել է շրիշակից ներքև:
Նիկոլը ոչ թե վատ բանակցող է, այլ Նիկոլը բանակցող չէ: Նիկոլը ու քաղաքականությունը, դա խոզն ու «տուռնիկն» են: Իր պարագայում՝ խանձած խոզը»: