Զատուլինին կարող են պատժել․ ո՞րն է պատճառը

Զատուլինին կարող են պատժել․ ո՞րն է պատճառը

«Единая Россия» («Միասնական Ռուսաստան») կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարող է զրկվել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ քննադատական ​​արտահայտությունների համար։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով իշխող կուսակցության աղբյուրներին։

Պատճառը քաղաքական գործչի ելույթն է «Russia Today»-ի կազմակերպած «Ինչպիսի՞ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի ժամանակ։

Զատուլինը, մասնավորապես, հայտարարել է, թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրված նպատակներից ոչ մեկը չի իրականացվել։

Այդկերպ, ռուս պատգամավորն, ըստ էության, խոստովանել է ՌԴ-ի ձախողումը և քննադատել իշխանություններին։