Չավուշօղլուն և Դոմինիկ Ռաաբն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակին  

Չավուշօղլուն և Դոմինիկ Ռաաբն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակին  

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության առաջին պետքարտուղար, արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբի հետ։

Հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրները:

Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում: