Հնարավոր չէր այլևս աշխատել, որովհետև վարչապետը չէր արձագանքում․ Լարիսա Ալավերդյան

Հնարավոր չէր այլևս աշխատել, որովհետև վարչապետը չէր արձագանքում․ Լարիսա Ալավերդյան

Հանրային խորհրդի անդամ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում ՀԽ նախագահ Վազգեն մանուկյանի հրաժարականի վերաբերյալ․

« Երբ ես ավելի ծանր իրավիճակում էի հայտնվել, և ինձ էլ են առաջարկել հրաժարական տալ, ես ասել եմ, որ դա իմ ճանապարհը չէ, որովհետև մենք չենք միայն որպես անձ, մենք այդ ժամանակ կրում ենք պատասխանատվություն ինչ-որ մի հաստատության համար։ Ես իմ կարծիքը ասել եմ անմիջապես պարոն Մանուկյանին, երբ ինքը այդ մասին արտահայտվեց․ գտնում եմ, որ այն ամենը, ինչին հասնում է քաղաքացիական հասարակությունը, ոչ թե բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ է լինում  իշխանությունների կողմից այլ ճիշտ հակառակը՝ շատ անգամ ի հեճուկս իշխանությունների։ Դրա համար ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, բայց պարոն Մանուկյանը ունի հիմքեր․ այն հարաբերությունները, որոնք ստեղծվել էին երկրի վարչապետի և ՀԽ նախագահի միջև, կապը բոլորովին խզված էր, այսինքն՝ հնարավոր չէր միմյանց հետ աշխատել, և դա հնարավոր չէր, որովհետև վարչապետը չէր արձագանքում․․․»,- ասաց Ալավերդյանը։ 

Ալավերդյանի կարծիքով՝ լուծումը ոչ թե Մանուկյանի հրաժարականը պետք է լիներ, այլ պետք է վարչապետին հրավիրեին ՀԽ նիսի։ Իսկ կգա՞ր վարչապաետը, ապա դա պետք է իր խնդիրը լինի։

Ալավերդյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում Ստյոպա Սաֆարյանի թեկնածության մասին։ Կարող է անձը, որը լրատվամիջոցների հասեցին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել և բաժանել սևերի ու սպիտակների, զբաղեցնել ՀԽ նախագահի պաշտոնը, լուրեր են պտտվում, որ նա հավակնություններ ունի .

«Ես այնպիսի ղեկավարների հետ եմ աշխատել։ Ստյոպա Սաֆարյանը ողջ և առողջ է այդ բոլոր հարցերով դիմեք իրեն։ Ես ունեմ իմ տեսլականը, որը փորձում եմ Ձեզ ասել ․․․»,-պատասխանեց Ալավերդյանը։ 

մանրամասն տեսանյութում․