Ոտնահարվում է ազատ կամարտահայտման իրավունքը

Ոտնահարվում է ազատ կամարտահայտման իրավունքը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ժողովրդավարյության դրոշի ներքո իշխանության եկած քաղաքական ուժը ամեն առիթով նշում է, որ մարդու իրավունքները գերակա են։ Միայն այսօրվա ընթացքում ականատեսն ենք ազատ խոսքի և բազմակարծության, առավել ևս՝ այլակարծության դեմ իրականացվող անհերքելի իրողության։ 

Բերման ենթարկվեցին երկու ընդդիմադիր լրատվամիջոցների ղեկավարներ՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը (blognews.am) և Նարեկ Սամսոնյանը (antifake.am), ինչպես նաև ընդդիմադիր հայացքների տեր հասարակական գործիչներ՝ Նարեկ Մալյան (Վետօ շարժում), Արթուր Դանիելյան, Ազատ Ադամյան, Գրիգոր Մինասյան (Ադեկվադ միաբանություն)։ 

Կսպասեմ միջազգային կառույցների գնահատականների, ակնհայտորեն փաստացի ոտնահարվում է ազատ կամարտահայտման իրավունքը։

Հետաքրքիր է նաև իշխող քաղաքական ուժի գնահատականը։

#Ժողովրդավարության_բաստիոն
#Սեր_և_հանդուրժողականություն»