Նպատակահարմար են գտնում տրամադրել խորհրդային ժամանակվա տանկեր 

Նպատակահարմար են գտնում տրամադրել խորհրդային ժամանակվա տանկեր 

Միացյալ Նահանգները առավել նպատակահարմար է գտնում Ուկրաինային տրամադրել խորհրդային ժամանակների տանկեր, քան արեւմտյան արտադրության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի հարցերով օգնական Լորա Կուպերը։

«Անհապաղ, անհետաձգելի ռազմական օգնության տեսակետից, առավել նպատակահարմարը խորհրդային ժամանակների տանկերի տրամադրումն է, քանի որ ուկրաինացիները արդեն կարող են դրանք շահագործել եւ ինչը որ ավելի կարեւոր է՝ կարող են դրանք վերանորոգել ու ունեն դրանց համար նախատեսված պահեստամասեր»,- մանրամասնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Արեւմտյան արտադրության տանկերի մատակարարումը Կիեւին խնդրահարույց է, քանի որ դրանց տեխնիկական ապահովումը, շահագործումն ու սպասրակումն է ուկրաինական կողմի համար դժվար, նկատել է Կուպերը։