Էս ինչ վատ եմ․ վարչապետը չկարողացավ զսպել ծիծաղը

Էս ինչ վատ եմ․ վարչապետը չկարողացավ զսպել ծիծաղը

Կառավարության նիստում այսօր մի պահ կտրուկ ծիծաղ պոռթկաց։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խոսելով հայկական արժույթի մասին, ասաց, թե մենք այսօր աննախադեպ ծավալի արտարժույթ ենք գնել։

«Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե երկրից արտարժույթի արտահոսք ունենք, ինչի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք։ Եվ էդ ներհոսքը մենք ստերիլիզացնում ենք այդ առումով, մենք գնում ենք այդ արտարժույթը, և այդ ծավալի գումարն էլ մտնում է տնտեսության մեջ։ Մենք այստեղ ունենք երկակի էֆեկտ՝ մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից՝ տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ»,- ասաց Ջավադյանը։

Ամեն ինչ խաղաղ էր անցնում, երբ Ջավադյանը հանկարծ որոշեց մասնագիտական ենթատեքստով ինչ-որ հումոր անել։ «Հետո մի բան էլ ասեմ՝ ինչ վերաբերում է դուինգ բիզնեսին, մենք հայտնաբերել ենք այստեղ մի տեխնիկական սխալ և դրա մասին Համաշխարհային բանկի մեր գործընկերներին տեղյակ կպահենք, եթե էդ սխալն ուղղեն, մենք կհայտնվենք 37-րդ տեղում»,- ասաց Ջավադյանը, ու դահլիճում քրքիջ սկսվեց։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացան զսպել իրենց ծիծաղը։

«Էս ինչ վատ եմ»,- իրեն չզսպելով՝ ասաց վարչապետը՝ դիմելով Ջավադյանին․«Բա էսքան իզո՞ւր էինք քննարկում, պարոն Ջավադյան»։

Հետո հարցրեց՝ համոզվա՞ծ եք, պարոն Ջավադյան, ինչին ի պատասխան՝ Ջավադյանն ասաց․«Դե, հիմա ստուգում ենք վերջնական, բայց համոզված ենք, որովհետև տեխնիկական սխալ է էն փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մասով»։