Դիմադրության շարժումը մտավ ԵԹԿՊ ինստիտուտ

Դիմադրության շարժումը մտավ ԵԹԿՊ ինստիտուտ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Դիմադրության շարժումն իրազեկման ակցիա է իրականացնում, նրանք քայլերթով այս պահին հասել են Ամիրյան փողոց և կանգ առան ԵԹԿՊ ինստիտուտի մոտ, նախ դասադուլի կոչեր անելով ուսանողներին միանալ իրենց, ապա Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 20 հոգով մտնում են ինստիտուտ՝ ուսանողներին իրազեկելու։ «Ուսանող, միացիր» և «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով անցան հարկերով ու կոչ արեցին միանալ ու միասին պայքարել հայրենիքի համար։