Թրամփը իր վարչակազմի պատմությանը առնչվող փաստաթղթեր կարող է ոչնչացրած լինել

Թրամփը իր վարչակազմի պատմությանը առնչվող փաստաթղթեր կարող է ոչնչացրած լինել

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների, խախտել է եւս մեկ օրենք, կապված փաստաթղթերի պահպանման անհրաժեշտության հետ եւ ոչնչացրել է իր վարչակազմին առնչվող կարեւոր փաստաթղթեր։ Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, այդ քայլը նրա նախագահության պատմության համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծել։

Բանն այն է, որ Թրամփն ունի մի վատ սովորություն՝ փաստաթղթերը պատառոտել եւ ապա նետել աղբարկղը։ Այդ սովորության պատճառով, Սպիտակ տան աշխատակիցները բազմիցս են պատռված փաստաթղթերը վերականգնել՝ սոսնձելով մասնիկները։ Եվ ահա այժմ, Թրամփի նախագահության ավարտին հարց է առաջացել, թե արդյոք բոլոր պատառոտված փաստաթղթերն են վերականգնվել, եւ արդյոք չկան կարեւոր փաստաթղթեր, որոնք այդպես էլ ոչնչացվել են։

Ընդ որում, ըստ Սպիտակ տան արխիվների վերլուծաբան Սոլոմոն Լարթիի, նրան մեկ անգամ չէ, որ խնդրել են կարեւոր փաստաթղթերի հանդեպ լինել ավելի խնամքով ու ուշադիր։ Բացի այդ, հայտնի է, որ Թրամփը առգրավվել է իր եւ Պուտինի 2017-ի խոսակցությունը թարգմանած մասնագետի գրառումները։ Օրենքի խախտումն սակայն հետեւանքներ չի առաջացնում Թրամփի համար։