Ըտենց եմ որոշել․ Ինչու չի խոսում նախկին ՄԻՊ-ը

Ըտենց եմ որոշել․ Ինչու չի խոսում նախկին ՄԻՊ-ը

Երեկ ոստիկանության 6-րդ վարչության կողմից Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի և մյուսների նկատմամաբ իրականացված գործողությունների վերաբերյալ «Հրապարակը» փորձեց դիրքորոշում ստանալ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանից՝ մի մարդուց, որը նախկինում մշտապես հարցազրույցեր էր տալիս, զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ և, վերջապես, զբաղեցնում էր ՄԻՊ-ի պաշտոնը։

Նոր Հայաստանում, փաստորեն, Անդրեասյանը լռում է մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքրի վերաբերյալ։ Երբ նրան ասացինք, թե ինչի վերաբերյալ ենք ցանկանում մեկնաբանություն ստանալ, նա ընդհատեց ու ասաց՝ «ես այլևս հարցազրույցներ չեմ տալիս»։

Պատասխանեցինք, որ ոչ թե հարցազրույց, այլ փոքրիկ մեկնաբանություն ենք խնդրում․ «Այլևս մեկնաբանություն էլ չեմ տալիս»,- պատասխանեց նա։ Իսկ ինչո՞ւ այլևս մեկնաբանություն չեք տալիս՝ հարցրինք Անդրեասյանին․ «Ըտենց եմ որոշել»,- պատասխանեց նախկին ՄԻՊ-ը։