Երասխում կկառուցվի «Հիշատակի բլուր»՝ ի հիշատակ զոհված ռուս օդաչուների

Երասխում կկառուցվի «Հիշատակի բլուր»՝ ի հիշատակ զոհված ռուս օդաչուների

Հայաստանի Արարատի մարզում մեկնարկել են Երասխ գյուղից ոչ հեռու գտնվող հուշահամալիրի շինարարության աշխպատանքները, նվիրված անցյալ տարվա նոյեմբերի իննին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված օդաչուների։

Հիշեցնենք, որ խոցման հետեւանքով զոհվել էր անձնակազմի երկու անդամը, եւս մեկը հրաշքով ողջ էր մնացել։ Նախագիծն իրականացվում է «Мир» միջազգային հումանիտար հիմնադրամի ջանքերով։

Հուշահամալիրը կներառի Ս․ Եղիա Մարգարեի անունը կրող մատուռ ժամատուն, հուշարձան նվիրված ռուս օդաչուներին, իսկ հարեւանությամբ նախատեսվում է կառուցել ռազմա-պատմական թանգարան։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը վերջերս այդ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակավորել էր «դժբախտ պատահարից»՝ «կանխամտածված սպանության»։ Այս մասին հայտնել է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Մինչեւ այժմ պաշտոնական Բաքուն այդպես էլ սեփական հետաքննության արդյունքները չի ներկայացրել։

wargonzo