Հայտարարվել է կորոնավիրուսային համաներում 

Հայտարարվել է կորոնավիրուսային համաներում 

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսային համաներում։ Սա նշանակում է, որ կորոնավիրուսային սահմանափակումների խախտումների պատճառով տուգանքների գանձումներն այլեւս չեն իրականացվի։ Այս մասին իր բլոգում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Միաժամանակ նաեւ, քաղաքային իշխանությունները կփոխհատուցեն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր արդեն վճարումները կատարել են։ Կորոնավիրուսային համաներումն ուժի մեջ կմտնի հունիսի մեկից։