Ճանապարհները լավ սպասարկում էին, հույս ունեմ՝ դա կապ չունի իմ այցի հետ․ վարչապետ (տեսանյութ)

Ճանապարհները լավ սպասարկում էին, հույս ունեմ՝ դա կապ չունի իմ այցի հետ․ վարչապետ (տեսանյութ)

Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Ողջունելով  իր ասուլիսի պատճառով եղանակային այս բարդ պայմաններում Կապան հասած լրագրողներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ բոլորիս հաջողվել է հաղթահարել Կապան բերող ձյունառատ ճանապարհը։

Թեպետ նկատեց, որ ճանապարհին որոշ լրագրողներ դժվարություն են ունեցել, քանզի լրագրողների մի խմբին բերող մեքենաներից մեկ-երկուսը ճանապարհին քիչ է մնացել՝ հայտնվեն վթարի մեջ մերկասառույցի ու ձյունածածկ ճանապարհի պատճառով, բայց, բարեբախտաբար, հաջողվել է խուսափել լուրջ վթարից։ Վարչապետը նաև նկատեց, որ ճանապարհները լավ սպասարկում էին՝ հույս հայտնելով, որ դա կապ չունի իր այցի հետ։  

Վարչապետը նաև նկատեց, որ իր այցի օրը, ըստ էության, առաջին ձյունը տեղաց և Խուստուփ լեռան վրա ձյուն եկավ, ապա կոչ արեց բոլորին անպայման այցելել Սյունիքի մարզ, տեսնել մարզի տեսարժան վայրերը։

Մանրամասն՝ տեսանյութում։