ՌԴ-ն և մի շարք երկրներ կրճատել են մատակարարումները Թուրքիա

ՌԴ-ն և մի շարք երկրներ կրճատել են մատակարարումները Թուրքիա

2024 թվականի հունիսի տվյալներով՝ դեպի Թուրքիա ռուսական ապրանքների մատակարարումների ընդհանուր արժեքը նվազել է 835 միլիոն դոլարով և իջել մինչև 2,95 միլիարդի մակարդակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ այս անկումն ամենամեծն է եղել միջերկրածովյան երկրի առանցքային առեւտրային գործընկերների շրջանում։ Այսպես, Իտալիայից ապրանքների մատակարարումների արժեքը նշված ժամանակահատվածում նվազել է 714 մլն դոլարով՝ մինչև 1,2 մլրդ, Չինաստանից՝ 481 մլն, մինչև 3,4 մլրդ, Շվեյցարիայից՝ 443 մլն, մինչև 443 մլն, Գերմանայից՝ 364 մլն. 1,9 մլրդ:
Դեպի Թուրքիա արտահանման նվազման տեմպերով առաջին տասնյակում են հայտնվել նաև Իսպանիան, ԱՄՆ-ը, Մալայզիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Առաջինը ապրանքների մատակարարումը կրճատել է 282 միլիոն դոլարով, երկրորդը՝ 275 միլիոնով, երրորդը՝ 196 միլիոնով, չորրորդը՝ 178 միլիոնով, հինգերորդը՝ 161 միլիոնով։ 
Ընդհանուր առմամբ, հունիսին Թուրքիայի ներմուծումը մայիսի համեմատ կրճատվել է 18,8 տոկոսով և նվազել մինչև 24,9 մլրդ դոլար։ Հունվարից անկումը կազմել է 14 տոկոս։