Արմեն Դարբինյանը՝ իր ղեկավարած համալսարանի մասին

Արմեն Դարբինյանը՝ իր ղեկավարած համալսարանի մասին

Արմեն Դարբինյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․ « «Русский ориенталист»-ը զարմանում է Երեւանում Ռուս-Հայկական համալսարանի ճանաչվածության եւ սոցիալական կշռի վրա, այն համընդհանուր ճանաչման  եւ հարգանքի վրա, որ մենք ունենք։ Պետք է նա տեսներ այն բարցարձակ անկեղծ սերն ու երախտագիտությունը, որը բառացիորեն հորդում էր աընդհատ եւ լցնում «Ֆեյսբուքի» հայկական սեգմենտը մի քանի օր շարունակ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ համալսարանի ռեկտորի վրա ԱԱԾ-ով իրականացրած բացարձակապես հիմար հարձակման։ Ես ստիպված էի խնդրել ուսանողներին եւ շրջանավարտներին դադարեցնել աջակցության գործողությունները, բոլորին հավաստիացնելով, որ համալսարանին եւ մեր արժեքներին ոչինչ չի սպառնում։

Իրականում Ռուս-Հայկական համալսարանը չափազանց հաջողված ռուս-հայկական նախագիծ է, բուհ, որը դարձել է կրթության որակի, բարձր գիտության, իսկական երախտագիտության եւ բարոյականության էտալոն, օրինակ, որոնցով հարուստ է ռուսական եւ հայոց պատմությունը։ Եվ իհարկե, այն կենդանի ցուցադրությունն էր ռուս-հայկական սիներգիայի՝ Մտքի եւ Ոգու ոլորտում։ Համալսարանն իր ավելի քան քսան տարվա գոյության ընթացքում դարձել է ռեգիոնալ առաջնորդ գիտության եւ կրթության, համաձայն  QS համալսարանական ամենաբարձր վարկանիշի, ճանաչվել Հայաստանի լավագույն համնալսարանը եւ լավագույններից մեկը Եվրասիական տարածքում, եւ անցել է այնպիսի կրթական համակարգերի, ինչպիսիք են՝ МАИ, Մենդելեեւի անվան  МХТУ-ն, Բաքվի պետհամալսարանը։

Բաքվի պետհամալսարանը Ռուս-Հայկական համալսարանից հետ է 100 կետով։ Կհամարձակվեմ ասել, որ Ռուս-Հայկական համալսարանը դարձել է ռուսական կրթական համակարգի, վերջին մի քանի տասնամյակների ամենից կշիռ ունեցող նվաճումներից մեկը եւ դա՝ պետք է ասել՝ բավական համեստ ֆինանսավորման պայմաններում։ Համեմատեք, պարունայք Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի աշխատավարձը եւ Ռուսաստանի գործընկեր համալսարան-հսկաների ռեկտորների աշխատավարձները։

Եվ սա միայն այն պատճառով, որ մենք աշխատում ենք՝ հանուն Գաղափարի։ Եվ դա այն պատճառով, որ ես դա խոստացել եմ անել Մաքսիմիչին՝ մեծն Պրիմակովին։ Նրա պակասը ժամանակակից Ռուսաստանում չափազանց է զգացվում ասեմ Ձեզ։ Լինելով ամենից հեղինակավոր համալսարանը, Ռուս-Հայկական համալսարանը տարեկան մինչեւ հազար տաղանդավոր տղաների եւ աղջիկների է ներգրավում ռուսական կրթական համակարգ։ Այստեղ կուտակված է հայկական գիտության լավագույն պոտենցիալը։ Իսկ ինչ որ տխմարներ Ռուսաստանում եւ նրանց հետեւորդները Հայաստանում պատվիրում եւ վճարում են զրպարտիչ հոդվածի համար, որ հրապարակվել է kp.ru-ի նման լվացքատուն պարբերականում»։