Գյումրու ավագանու ՔՊ ցուցակը խայտաբղետ է․բժիշկներից մինչև թաղային հեղինակություն

Գյումրու ավագանու  ՔՊ ցուցակը խայտաբղետ է․բժիշկներից  մինչև թաղային հեղինակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը խայտաբղետ է։ Իշխող կուսակցությունը ոչ միայն մարզպետի, պատգամավորի, փոխնախարարի ծանոթ-բարեկամ է «խաղացրել», այլ փորձել է ընդգրկել  այնպիսի մարդկանց, որոնք քաղաքում քիչ, թե շատ հայտնի են՝ բժիշկներ, գործարարներ,  թաղային հեղինակություն։  

41 հոգուց բաղկացած ցուցակի առաջատարները պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մերձավորներն են՝ եղբայրը՝ Արման Բաղդասարյանը , օգնականը՝ Քնարիկ Հարությունյանը, ընկերուհին՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, Բաղդասարյանի նախկին կոլեգան՝ Լիլիթ Մուրադյանը,  հաջորդիվ՝  մարզպետի եւ  Արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանի մտերիմներն են։

Նկատենք, որ ցուցակում տեղ են գտել Գյումրու 1-ին պոլիկլինիկայի տնօրեն Հայկ Ալեքսանյանի եւ Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի նախկին տնօրենի որդու՝ Կարեն Թորոսյանի անունները ։

Ի դեպ, ամիսներ առաջ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Այվազ Սուքիասյանին մարզպետն աշխատանքից ազատեց՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու համար։ Ցուցակում հայտնվել է նաև Գյումրիում հայտնի թաղային հեղինակության՝ Օդոնի զարմիկը՝ Գագիկ Թաթարյանը։ 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամբողջական ներկայացնում ենք ստորև․

1․ Հարությունյան Հովհաննես Ավետիքի

2․ Բաղդասարյան Արման Հրաչի

3․ Բեյբության Աստղիկ Գագիկի

4․ Պապիկյան Արթուր Ռուդիկի 

5․ Նիկողոսյան Հարություն Հմայակի

6․ Հարությունյան Քնարիկ Համլետի

7․ Ղազարյան Նիկոլայ Գեորգիի 

8․ Թաթարյան Գագիկ Ռազմիկի 

9․ Միքայելյան Զոյա Վարդանի

10․ Խանամիրյան Երվանդ Սամվելի

11․ Արամյան Շավարշ Արամի

12․ Մուրադյան Լիլիթ Նորիկի

13․ Մաթևոսյան Աղասի Գրիգորի

14․ Մկրտչյան Վահագն Հրաչի

15․ Ստեփանյան Հասմիկ Ստեփանի

16․ Գալստյան Սերգեյ Բորիսի

17․ Ադամյան Համբարձում Սամվելի

18․ Մաթոսյան Անժելա Գևորգի

19․ Բեգզադյան Նարեկ Հովհաննեսի

20․ Մանուկյան Միհրան Վարդանի

21․ Հարությունյան Մառա Համլետի

22․ Հակոբյան Վոլոդյա Գառնիկի

23․ Ալեքսանյան Հայկ Սամվելի

24․ Գրիգորյան Գոհարիկ Ցոլակի

25․ Գրիգորյան Գևորգ Սամվելի

26․ Թորոսյան Կարեն Ռոբերտի

27․ Ղուկասյան Գայանե Համլետի

28․ Ստեփանյան Հայկ Ստեփանի

29․ Գևորգյան Պարգև Տիգրանի

30․ Բարսեղյան Էմմա Մասիսի

31․ Մարտիրոսյան Ալբերտ Լորիսի

32․ Մարտիրոսյան Վանիկ Կոլյայի

33․ Պետրոսյան Մարիամ Գրիգորի

34․ Իսրայելյան Ռոբերտ Արտուշիկի

 35․ Մարտիրոսյան Արտակ Մանուկի

36․ Խաչատրյան Լիլիթ Հակոբի

37․ Խաչատրյան Հովհաննես Արամի

38․ Թորոյան Սիմոն Հովհաննեսի

39․ Հակոբյան Սեդա Զավենի

40․ Գալստյան Ռազմիկ Սայադի

41․ Անանյան Լևոն Գագիկի։