«Ամերիաբանկը» միակն է Հայաստանում, որն ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների խումբ

«Ամերիաբանկը» միակն է Հայաստանում, որն ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների խումբ

«Ամերիաբանկը» միակն է Հայստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների խումբ, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում առցանց եղանակով՝ ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր և այլն։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց « Ամերիաբանկի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, ասուլիսը հրավիրվել է  հետևյալ թեմաներով`թվայնացման օրակարգ, էկոհամակարգեր և «Ամերիաբանկի» երրորդ եռամսյակի ցուցանիշներ։

Բանախոսներ են՝ Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը,
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամշյանը։

«Թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբը թույլ է տալիս նաեւ հաշվի բացումից մինչեւ քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում։ Սրա շնորհիվ ոչ միայն լուծվում են հաճախորդների ֆինանսական խնդիրները, այլև առաջինը Հայաստանում ապահովվում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի՝ թվային նպատակային հարթակների միջոցով»,- ասացին բանկի ներկայացուցիչները։