Կորոնավիրուսի պատճառով Հնդկաստանը կամայանա․ Ինդիրա Գանդիի թոռան մռայլ կանխատեսումը

Կորոնավիրուսի պատճառով Հնդկաստանը կամայանա․ Ինդիրա Գանդիի թոռան մռայլ կանխատեսումը

Հնդիկ ընդդիմադիր գործիչ Ռահուլ Գանդին, ով հանդիսանում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի թոռը, հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակի պառճառով Հնդկաստանը կամայանա, եթե հիվանդությունը վերահսկողության տակ վերցնել հնարավոր չլինի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Գանդին նամակ է գրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիին, խնդրելով սահմանել ազգային լոքդաուն եւ արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումները, հետազոտելով կորոնավիրուսային ինֆեկցիայի՝  ի հայտ եկած մուտացիաները։

Նա նաեւ շեշտել է, որ այն ինչ հիմա կատարվում է Հնդկաստանում, կարող է սպառնալիք դառնալ ողջ մոլորակի համար, քանի որ Հնդկաստանում բնակվում է մոլորակի ամեն վեցերորդ բնակիչը։