Այլ

Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա

Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել։ Ցավակցեցինք, մի քիչ օգնություն ուղարկեցինք։ Դա էլ հասկացանք։ Բայց արի ու տես, որ իշխանահաճո մի զգալի զանգված ամբողջ օրը դա է քննարկում։ Թե ինչքան կարևոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք (ու՞մ էր ասում, ո՞վ է ատելություն քարոզում, ինքն էլ չի հասկանում), դժբախտության վրա մի կռռացեք։

Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է։ Իսկ մեր մոտ հասարակության մի մասն իրեն հիմարի տեղ է դրել ու դատարկաբանում է բարիդրացիական հարաբերություններից։ Լռեք էլի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image