Կոչ է արել Ռուսաստանին ապատեղեկատվություն չտարածել

Կոչ է արել Ռուսաստանին ապատեղեկատվություն չտարածել

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ապատեղեկատվություն չտարածել։ «Դադարեցրեք ապատեղեկատվություն տարածել։ Ոչ թե սանկցիաները, այլ Ուկրաինայում ձեր պատերազմն է խորընդոտում նավագնացությանը եւ սպառնալիքի տակ դնում պարենային անվտանգությունը։ Ձեր ականները եւ մարտկան գործողությունները արգելափակել են ավելի քան քսան միլիոն տոննա ցորենի արտահանումը։ Մեզ պետք է դադարեցնել պատերազմը եւ վերականգնել պարենային մատակարարումների գլոբալ շղթան»,- թվիթերյան իր էջում գրել է Միշելը։