Բռնցքամարտիկ Ջոշուան ինքնամեկուսացվել է արքայազն Չարլզի հետ հանդիպումից հետո

Բռնցքամարտիկ Ջոշուան ինքնամեկուսացվել է արքայազն Չարլզի հետ հանդիպումից հետո

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ բրիտանական գահաժառանգի մոտ կա կորոնավիրուս։ Պատճառն այն է, որ բռնցքամարտիկը հանդիպում է ունեցել արքայազնի հետ։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Հիշեցնենք, որ Ջոշուան հանդիսանում է աշխարհի չեմպիոն Միջազգային բռնցքամարտի կազմակերպության, Համաշխարհային բռնցքամարտի ընկերակցության, Համաշխարհային բռնցքամարտի կազմակերպության եւ Միջազգային բռնցքամարտի կազմակերպության վարկածներով։