Որոնք են ամենաշուտ վարժեցվող շան տեսակները

Որոնք են ամենաշուտ վարժեցվող շան տեսակները

Բրիտանական Կոլումբիայի համալսարանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաշուտ վարժեցվող շան տեսակը բորդեր-քոլլին է։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Բորդեր-քոլլիները հավատարիմ ընկերներ են ու ընդունակ աշակերտներ, նաեւ՝ չգերազանցված ինտելեկտուալներ։ Նման ցեղատեսակի շունը հարմար է այն մարդկանց, ովքեր պատրաստ են շատ ժամանակ հատկացնել վերջինիս։ Այս ցեղատեսակի շան համար փափուկ ներքնակն ու համեղ սնունդը դեռ բավարար չէ։

Նրանց պետք են նաեւ մշտական ֆիզիկական եւ մտավոր ծանրաբեռնում, կարծում է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի ղեկավար Վլադիմիր Գոլուբեւը։ Խելացիությունը, ընկերականությունն ու ակտիվությունը հատուկ է նաեւ պուդելներին։ Նրանք նաեւ հնազանդ են, ուշադիր, հիանալի հիշողություն ունեն, իսկ հետաքրքրասիրությունը թույլ է տալիս պուդելներին հեշտությամբ վարժեցվել։ Գոլուբեւը կարծում է, որ ոսկեփայլ ռետրիվերները նույնպես աչքի են ընկնում լավ հիշողությամբ եւ համբերատարությամբ։

Նրանց երբեմն ներգրավվում են ուղեկցողի առաքելության մեջ, փրկարարական աշխատանքներում եւ որպես հետախույզ։ Ունեն հիանալի հոտառություն, գերազանց հիշողություն եւ դա նրանց դարձնում է անկրկնելի իրենց գործում։ Արագ են յուրացնում վարժեցման ընթացքում հրահանգները։ Մյուս ցեղատեսակը, լաբրադորներն են, որոնք նույնպես դյուրությամբ են վարժեցվում։ Լաբրադորները ոչ միայն հեշտ են վարժեցվում, այլ նաեւ ուսումնավարժական պարապմունքները նրանց համար հաճույք են պարզապես։ Սրանք եւս անփոխարինելի ծառայողական շներ են։ Շելտիներն էլ հնազանդ են եւ հրահանգներ կատարող։ Արագ յուրացնում են նոր հրահանգները, ամփոփում է Գոլուբեւը։