Փնտրվում է Սատանա․ Անի Սամսոնյան

Փնտրվում է Սատանա․ Անի Սամսոնյան

ԱԺ  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը՝ գրելով․

«ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խուճապի մեջ է: Մեր դիրքորոշումը և կոչը բոլոր քաղաքական ուժերին նրան ակնհայտ դուր չեկավ: Պլանները վտանգի տակ են:
Փնտրվում է սատանա»,- գրել է Սամսոնյանը։ Հիշեցնենք, որ Ռուբինյանն էլ գրել էր հետևյալը.

«Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ։
Հ.Գ. Խոսքս, բնականաբար, վերաբերում է միայն քաղաքական ուժերին և վերջիններիս դիրքորոշումներին»։