Ոտանավո՛ր է գրել

Ոտանավո՛ր է գրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին թվում է, թե Այո- ի քարոզարշավին ով բուկլետ է վերցնում, ուրեմն նա հաստատ Այո է ասելու։ Կողքից էլ որ մի երկու Այո է լսում, արբունք թևակոխած պատանու պես այնպես է խանդավառվում, որ էլ պահել չի լինում․․․

Մարզպետի պաշտոնական էջը վկայում է, որ նրանք, ովքեր պաշտոն են ստացել ու վայելում են «հեղափոխության գաթան», աչքներին ամեն ինչ լավ է երևում՝ մարդիկ գոհ ու շնորհակալ են, երջանիկ ու բախտավոր։ Այդպես են պատկերացնում, որովհետև իրենց նեղ շրջանակից դուրս աշխարհ չեն տեսնում՝ իրենք իրենց հարազատներով ու շրջապատով։

Գյուղից գյուղ շրջելով, մարզպետը հուզավառված ոտանավոր է գրում։ Իրոք, ոտանավոր՝ կյանքից կտրված, հանգավորված  ոտանավոր։ Գարիկի գրած ոտանավորն էլ վատը չէ՝ կարելի է «Իմ քայլի» հիմնը դարձնել․

Դաշտաքարն ասում է ԱՅՈ՛, Ուրցաձորն ասում է #ԱՅՈ՛,

Շաղափն ասում է ԱՅՈ՛, Լուսաշողն ասում է #ԱՅՈ՛,

Լանջառն ասում է ԱՅՈ՛, ՈՒրցալանջն ասում է #ԱՅՈ՛,

Վարդաշատն ասում է ԱՅՈ՛, Զանգակատունն ասում է #ԱՅՈ՛

Գոռավանն ասում է ԱՅՈ՛․․․