«Ինձ վրա հարձակվում, վիրավորում և զրպարտում են կազմակերպված մի խումբ հայեր, ովքեր իշխանություն ունեն Լեհաստանի հայկական սփյուռքում»։
Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լեհ քաղաքական գործիչ, բլոգեր Թոմաշ Լեխ Բուչեկը, ով պարբերաբար հանդես է գալիս Հայաստանին և Արցախին սատարող հայտարարություններով և նախաձեռնություններով։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես դարձա «Արցախ» հիմնադրամի նախագահ։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել հիմնադրամի գրանցումից մեկ շաբաթ անց։ Մանրամասները կներկայացնենք վաղվանից։ Սոցիալական ցանցերում»,-հավելել է հայամետ գործիչը։