Թուրքիան մեկ տասնյակից ավել երկրներում փոխել է իր դեսպաններին

Թուրքիան մեկ տասնյակից ավել երկրներում փոխել է իր դեսպաններին

Թուրքիան փոխել է դեսպաններին աշխարհի 13 երկրում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և կառավարության պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն, նշանակումներ են կատարվել Ադրբեջանում, Ղրղզստանում, Մյանմայում, Լեհաստանում, Սիերա-Լեոնեում, Իսպանիայում, Բուրկինա Ֆասոյում, Հնդկաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Թայլանդում և Իրաքում գտնվող դիվանագիտական առաքելություններում: