Թուրքական բիզնեսին կարող են արգելել արտարժույթով գործարքներ կատարել 

Թուրքական բիզնեսին կարող են արգելել արտարժույթով գործարքներ կատարել 

Թուրքական բանկերը ներկայումս Ռուսաստանից առեւտրային վճարումներ չեն իրականացնում, բացի սննդամթերքը։ Ամերիկյան պաշտոնյաների թելադրմամբ՝ ընկերությունները հայտնվել են արտարժութային գործառնությունների կատարման արգելանքի սպառնալիքի տակ։ Այս մասին հայտնում է Aydınlık պարբերականը, վկայակոչելով էքսպորտյորներին։

«Հայտնի է դարձել ամերիկացի պաշտոնյաների հերթական գործողությունների մասին, որոնք սպառնում են սանկցիաներ կիրառել թուրքական այն ընկերությունների հանդեպ, որոնք բիզնես են վարում Ռուսաստանում»։

Թուրք գործարարները կապ են հաստատել պարբերականի հետ եւ հայտնել, որ արտասահմանյան վալյուտան, որը ստացել են Ռուսաստանից, բանկերում պահվել են ու վճարումները դադարեցվել են։ Բացառություն են հանդիսանում սննդամթերքի համար վճարումները։ Սպառնալիքը կայանում է բանկային համակարգի միջոցով սվոպ գործարքների իրականացման արգելքի մեջ, նշվում է հրապարակման մեջ։