Ռուս զինվորականները ծրագրում են առաջիկայում անցնել զանգվածային հետևակային հարձակումների, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառել է Խորհրդային Միությանը։
Այդ մասին The New York Times-ին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով, Ռուսաստանն արդեն հավաքագրել և պատրաստում է զինվորների, որոնք կարող են ներգրավվել հետևակային զանգվածային հարձակումների մեջ։
Պոդոլյակը դա անվանել է Ռուսաստանից սպասվող մի քանի հնարավոր սպառնալիքներից մեկը, որին Ուկրաինան կարող է բախվել ձմռան ամիսներին։
«Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն հրաժարվում է ճանաչել մարտավարական՝ արդեն իսկ տեղի ունեցած պարտությունները և կառչում է իրավիճակը հօգուտ իրենց փոխելու ցանկացած, նույնիսկ ամենապատրանքային շանսերից», - ասել է Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը։