Ռազմական բլոգեր Մորոզովն ինքնասպա՞ն է եղել

Ռազմական բլոգեր Մորոզովն ինքնասպա՞ն է եղել

Ռազմական հայտնի բլոգեր Անդրեյ Մորոզովը, ով հայտնի է Մուրզ կեղծանունով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։  Այս մասին ասել է ԴԺՀ-ի հանրային պալատի նախագահ Ալեքսանդր Կոֆմանը։

«Հանգչիր խաղաղությամբ, Մուրզ», - գրել է Ալեքսանդր Կոֆմանը Telegram-ի իր ալիքում։ 

Ինքնասպանության մասին տեղեկությունը հաստատել են մի քանի այլ գործիչներ, զինվորականներ և ռազմական բլոգերներ։

Նրա վերջին հաղորդագրությունները Telegram-ի իր ալիքում, կարծես, ինքնասպանության մասին ակնարկ լինեին․ հայտնի բլոգերը դիմել է գլխավոր զինվորական դատախազին՝ ահազանգելով զենքի սուր պակասի, հսկայական կորուստների, ռոտացիայի բացակայության և այլ խնդիրների մասին։

Ավելի վաղ Մորոզովը Ավդեևկայի գրավման մասին գրառում էր հրապարակել և նշել, որ քաղաքի գրավումը ռուսական կողմին արժեցել է տասնյակ զինվորների և զինտեխնիկայի անդառնալի կորուստ։
Մորոզովը Telegram-ում ուներ ավելի քան 100 հազար բաժանորդ։ Նրա ալիքը նվիրված էր հատուկ գործողության իրադարձություններին։