ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջներից մեկը բավարարեց, մյուսը՝ մերժեց

ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջներից մեկը բավարարեց, մյուսը՝ մերժեց

Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը: Նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում:

Ինչ վերաբերում է Արայիկ Մելքումյանի պահանջին՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, դա ԲԴԽ-ն մերժեց: Նրան կվճարվի մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են: