Փաշինյանի աներեր վստահության քվեն միֆ էր, որը փլուզվեց․ ռուսական ԶԼՄ-ներ

Փաշինյանի աներեր վստահության քվեն միֆ էր, որը փլուզվեց․ ռուսական ԶԼՄ-ներ

Նախօրեին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները հետաքրքրել են նաեւ որոշ ռուս փորձագետների եւ լրատվամիջոցների։ Վերջիններս անակնկալի են եկել ընտրությունների արդյունքներից։ Տեղի ունեցածը նրանք համարում են Փաշինյանի համար չափազանց մեծ հարված։ Ոմանք նույնիսկ անթաքույց հրճվանքով գրում են, որ ավագանու ընտրությունները Երեւանում ցույց տվեցին, որ Փաշինյանի՝ հայաստանյան հանրության ներսում ունեցած աներեր վստահության քվեն ու լեգիտիմությունն ընդամենը միֆի էր վերածվել, որը եւ փլուզվեց: Նրանցից ոմանք հղում են տալիս բլոգեր Միքայել Բադալյանի տելեգրամյան ալիքում կատարված գրառմանը։

Բադալյանը գրել է․ «Փաշինյանի անխորտակելիության միֆը կառուցվել էր հենց ընտրություններում նրա տարած վստահ հաղթանակների վրա եւ այդ միֆը երեկ փլուզվեց։ Իշխանությունը կազմաքանդվում է, դա նկատելի է նույնիսկ անզեն աչքով, իսկ ընտրությունները միայն դա հաստատեցին։ Հայ ժողովուրդն արդեն վաղուց թմբիրի մեջ չէ եւ պայքարում է։ Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է արթնանում Հայ ժողովուրդը»։