ՀՀ իշխանությունները որոշում կայացնելիս անտեսում են երկրի հասարակությանը․ Զախարովա
Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հասարակական կարծիքը հաշվի չի առնվում։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կայացվում են որոշումներ, որոնք ազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօր, այլև ազգի պատմության համատեքստում։
Նրանք (իշխանությունները) ընդունում են այս որոշումները՝ չհիմնվելով հասարակական կարծիքի վրա, առանց հենվելու պլեբիսցիտի արդյունքների վրա»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը։
Նրա խոսքով, Հայաստանում իշխանության ներկայացուցիչների վերջնական գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ։
Կարծիքներ