Հա, կրակում են, խառն եմ. Վերին Շորժայի գյուղապետ

Հա, կրակում են, խառն եմ. Վերին Շորժայի գյուղապետ

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը չկարողացավ խոսել մեզ հետ` ասելով, թե խառն է։

Հարցին, թե կրակո՞ւմ են, պատասխանեց. «Հա, խառն եմ էլի, հետո»։

Հեռախոսազրույցի ընթացքում նրա կողմից աղմուկ էր լսվում։

Նշենք, որ ըստ ՊՆ-ի, Ժամը 08։30-ի դրությամբ ունենք երեք զոհ, երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։