Ինչո՞ւ են բերման ենթարկել «Անտիֆեյքի» աշխատակիցներին

Ինչո՞ւ են բերման ենթարկել «Անտիֆեյքի» աշխատակիցներին

Ինչպես հայտնել ենք, առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի տեղեկության՝ պատճառը եղել է Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով ( Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար 2 անձ Տ․ Պետրոսյան փողոցից բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։