Տիգրան Արզաքանցյանը հրավիրում է միանալու իր նոր թիմին

Տիգրան Արզաքանցյանը հրավիրում է միանալու իր նոր թիմին

Գործարար Տիգրան Արզաքանցյանը, ով վերջերս դուրս է եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից, ստեղծում է նոր քաղաքական թիմ, որին միանալու համար դիմում է քաղաքացիներին։

«Ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ ես որոշեցի Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից դուրս գալ՝ իմ թիմի հետ միասին։ Հիմա նոր, հզոր թիմ եմ հավաքում ես իմ կողքին։ Ունեմ լավ թիմակիցներ, ես ուրախ կլինեմ ձեզ տեսնելու իմ կողքին, ով իմ միտքը, մեր հզոր երկիր կառուցելու նպատակը կկատարի մեզ հետ միասին։ Մեր հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն ես ներքևում կգրեմ, սպասում եմ ձեզ անհամբեր»:

Մանրամասն՝ տեսանյութում